Ռոսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում հիմնականում անդրադարձել է Մաքսային միությանը միանալու՝ Հայաստանի մտադրությանը և հույս հայտնել, որ երկկողմ հարաբերությունները է՛լ ավելի կխորանան այդ համատեքստում։
«Պատմական խորը արմատներ ունեցող ռուս-հայկական հարաբերություններն այսօր հասել են դաշնակցային գործընկերության մակարդակին և շարունակում են ակտիվորեն զարգանալ: Դա, մասնավորապես, հաստատեցին Մոսկվա Ձեր վերջերս կատարած այցի արդյունքները», - գրել է Պուտինը Սերժ Սարգսյանին և հավելել․ - «Վստահ եմ, որ մենք համատեղ ջանքերով կապահովենք երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա ամրապնդումը, կառուցողական փոխգործակցության ընդլայնումը տարբեր բազմակողմ ձևաչափերում, այդ թվում՝ Մաքսային միությանը Հայաստանի միանալու համատեքստում: Դա, անկասկած, համապատասխանում է մեր եղբայրական ժողովուրդների արմատական շահերին»:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հղած շնորհավորական ուղերձում, մինչդեռ, ընդգծվում է, որ անկախացումից ի վեր Հայաստանը առաջ է գնացել բարգավաճման և ժողովրդավարության ճանապարհով՝ Եվրամիությա'ն հետ վարած երկխոսության և այդ շրջանակներում իրականացված բարեփոխումների շնորհիվ։
«Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունն այդ ձեռնարկի շարունակմանը», - գրել է Ֆրանսիայի նախագահը Սերժ Սարգսյանին և հավելել, որ ուրախ կլինի առաջիկայում նրան հյուրընկալել Փարիզում ` տարածաշրջանային հարցերն ու երկկողմ համագործակցությունը քննարկելու նպատակով:
Շնորհավորական ուղերձ է հղել նաև Մինսկի խմբի երրորդ համանախագահ երկրի` Միացյալ Նահանգների առաջնորդ Բարաք Օբաման` ընդգծելով, որ Վաշինգտոնը մեծապես կարևորում է
Հայաստանի հետ հարատև հարաբերությունները: «Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխադարձ սիրո և հարգանքի կապերն ինչպես միշտ հզոր են, և մենք հետամուտ ենք լինելու գալիք տարիների ընթացքում է՛լ ավելի զարգացնելու մեր համագործակցությունը»,- ասված է ԱՄՆ նախագահի ուղերձում:
Տոնի կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Թուրքիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Չինաստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և մի շարք այլ երկրների ու միջազգային կառույցների առաջնորդներ։ Այս ուղերձների մանրամասները Սերժ Սարգսյանի պաշտոնական կայքում չեն հրապարակվում: