Մատչելիության հղումներ

Հայաստանը ցանկանում է խորացնել ՎԶԵԲ-ի հետ գործակցությունը


Բրունո Բալվաներան և Մարկ Դևիսը երեկ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ
Բրունո Բալվաներան և Մարկ Դևիսը երեկ Երևանում կայացած ասուլիսի ժամանակ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Բրունո Բալվաներայի գլխավորած պատվիրակությանը: Բալվաներան Սարգսյանին է ներկայացրել Հայաստանում ՎԶԵԲ-ի գրասենյակի նոր ղեկավար Մարկ Դևիսին:

«Մենք կարևորում ենք Հայաստանի և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և ցանկանում ենք հետագայում ևս խորացնել և ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը», - հանդիպման ժամանակ ասել է վարչապետը:

Դրական և արդյունավետ գնահատելով համատեղ ծրագրերի ընթացքը՝ զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի կառավարության և ՎԶԵԲ-ի միջև ձևավորված համագործակցության մակարդակից:

Կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Բալվաներան նշել է, որ կառուցվածքային բարեփոխումների, այդ թվում բիզնես միջավայրի բարելավման տեսանկյունից Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել, և հույս է հայտնել, որ բարեփոխումները կկրեն շարունակական բնույթ:

ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը նաև շնորհավորել է Հայաստանի կառավարությանը եվրոբոնդերի թողարկման կապակցությամբ: «Դա կարևոր ձեռքբերում է միջազգային կապիտալ շուկաների միջավայրում, ինչը թույլ կտա Հայաստանին ներգրավել ավելի շատ ներդրում», - ասել է Բալվաներան:

Նա նաև նշել է, որ ՎԶԵԲ-ը պատրաստակամ է զարգացնելու Հայաստանի հետ համագործակցությունը և մշակելու ու իրականացնելու համատեղ նոր ծրագրեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG