Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ի նախագահը այցելում է Մերձդնեստր


Մոլդովա - ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը Քիշնևում, 18-ը սեպտեմբերի, 2013թ․
Մոլդովա - ԵԽԽՎ-ի նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը Քիշնևում, 18-ը սեպտեմբերի, 2013թ․

Մինչ Տիրասպոլ ժամանելը Ժան-Կլոդ Մինյոնը հանդիպումներ է ունեցել Քիշնևում:

Այսօր Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Ժան-Կլոդ Մինյոնը այցելում է Մոլդովայից անջատված, միակողմանիորեն անկախություն հռչակած Մերձդնեստր:

Նա հանդիպելու է Մերձդնեստրի ղեկավարների, խորհրդարանի պատգամավորների հետ:

Մինչ Տիրասպոլ ժամանելը Մինյոնը հանդիպումներ է ունեցել Քիշնևում: Այսօր նրա եռօրյա այցն ավարտվում է:

Նախօրեին Քիշնևում Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ-ի նախագահը Մոլդովայի և Մերձդնեստրի խորհրդարաններին կոչ է արել ակտիվացնել երկկողմ համագործակցությունը՝ կարգավորելու համար մերձդնեստրյան հակամարտությունը:

«ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել Մերձդնեստրի հակամարտության կարգավորմանը, քանի որ դրա լուծումը կարևոր կետ է համարվում Եվրամիությանը Մոլդովայի ինտեգրացման ռազմավարությունում», - ասել է Ժան-Կլոդ Մինյոնը՝ ավելացնելով, որ Եվրոպայի խորհուրդը կարող է լուրջ ներդրում ունենալ հակամարտության կարգավորման համար՝ չնայած 5+2 բանակցային ձևաչափում ընդգրկված չէ:

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Կորմանը ասել է, որ քննարկումների ընթացքում խոսել են Մերձդնեստրի հետ փոխադարձ վստահության հարաբերություններ կառուցելու ու համագործակցությունը ընդլայնելու անհրաժեշտության մասին, որի համար Եվրամիությունն ու Եվրոպայի խորհուրդը պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել:

ԵԽԽՎ-ի նախագահը ասել է, որ Տիրասպոլում ևս Մերձդնեստրի խորհրդարանականներին առաջարկելու է ակտիվացնել համագործակցությունը Մոլդովայի գործընկերների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG