Մատչելիության հղումներ

Թուրքիայում շնորհվեց Հրանտ Դինքի ամենամյա մրցանակը


Հրանտ Դինք
Հրանտ Դինք
Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ամենամյա մրցանակը 2013 թվականին շնորհվել է «Մայրերի շաբաթ» հավաքների նախաձեռնողներին և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ, սերբ Նատաշա Կանդիչին, ով հայտնի է Սերբիայի պատերազմի հանցագործությունների մասին իր նյութերով:

Ստանալով մրցանակը Կանդիչը նշել է, որ առանց ուրիշի ապրումները վերապրելու չի կարող խաղաղություն լինել անցյալի և այլոց հետ:

Թուրքիայում անհետ կորածներին նվիրված «Մայրերի շաբաթ» շարժումը ավելի քան 15 տարի շարունակվում է՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել այդ գործերին, կանխել նման դեպքերի կրկնությունը:

Յուրաքանչյուր շաբաթ նրանք հավաքվում են Ստամբուլի Գալաթասարայի հրապարակում՝ պահելով իրենց հարազատների լուսանկարները, որոնք անհետ կորել են անվտանգության ուժերի կողմից ձերբակալվելուց հետո, կամ որոնց սպանությունները մինչև հիմա բացահայտված չեն:

Յուրաքանչյուր շաբաթ նրանց հարազատներից մի քանիսը բանաստեղծություններ, պոեմներ են կարդում նվիրված իրենց անհետացած սիրելիներին: Շաբաթօրյա հավաքները ազատ են, յուրաքանչյուր ոք կարող է մասնակցել դրանց՝ պահելով անհետ կորածներից որևէ մեկի լուսանկարը:

Թուրքիայում հրատարակվող «Ագոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը 2007 թվականի հունվարին սպանվեց թուրք ազգայնականի կրակոցից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG