Իրավապահները գործը քննում են Քրեական օրենսգրքի 113 և 118 հոդվածների շրջանակում․ ծեծ և դիտավորությամբ միջին ծանրության վնաս պատճառելը: Արշամյանը և Սաղաթելյանը ճանաչվել են տուժող:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համոզմունք հայտնեց Հայկակ Արշամյանը, միայն իրենց ստացած վնասվածքները բավարար էին, որպեսզի ոստիկանությունը հենց միջադեպի օրը գործ հարուցեր․ ակտիվիստները հիվանդանոց էին տեղափոխվել: Սակայն Արշամյանի համոզմամբ, իրավապահները արձագանքեցին միջադեպին միայն միջազգային կառույցների հայտարարություններից, մասնավորապես Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կողմից Երևանում հնչեցրած խորը մտահոգությունից հետո․ - «Որովհետև աղմուկը շատ ավելի մեծացավ, բարձրացավ: Ֆյուլեի այցի ժամանակ տարբեր ֆորմատներով այդ հարցը բարձրացվել է»:
Հայկակ Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը, հիշեցնենք, Արշամյանի ավտոտնակի մոտ էին ծեծի ենթարկվել մոտ մեկ տասնյակ հաղթանդամ երիտասարդների կողմից: Ակտիվիստները տուն էին վերադառնում Հանրապետական կուսակցության գրասենյակի առջև կազմակերպված բողոքի ցույցից՝ ընդդեմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը:
Արշամյանը և Սաղաթելյանը շաբաթ օրը հարցաքննվել են․ - «Նոր՝ իններորդ օրը եկան, մեքենան զննեցին, որը ես ավտոտնակում պահում էի և չէի օգտագործում, որպեսզի գոնե այդ մատնահետքերը, եթե մնացել են՝ հանցագործների այդ մատնահետքերը վերցնեն: Եկան, վերցրեցին: Երևանի երթևեկելի փողոցներով, որտեղով ես անցել եմ, և նույն հենց մեր տուն մտնող փողոցի վրա տարբեր տեսակի նկարահանող սարքեր կան, և քանի որ հանցագործները այդ ճանապարհով են մտել, և վստահաբար՝ իմ աչքով տեսել եմ, որ նույն ճանապարհով նաև հեռացել են, կարելի է բացահայտել: Ուղղակի նախկին փորձերը՝ նմանատիպ ծեծուջարդերը չեն բացահայտվել, ուստի ես դեռ ոչ մի մոտիվացիա չունեմ հավատալու, որ կբացահայտվի»:
Հավելենք, որ ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել վերջին շրջանում անհայտ անձանց կողմից քաղաքացիական ակցիաների ակտիվիստներին բռնության ու ծեծի ենթարկելու դեպքերի բացահայտման գործում ոստիկանության հասցեին անգործություն ցուցաբերելու մեղադրանքների կապակցությամբ:
«Այդ մեղադրանքներն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը», - ասված է ոստիկանության հայտարարությունում, - «Միջադեպերից անմիջապես հետո կատարվել են բազմաթիվ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, նշանակվել են փորձաքննություններ, հայտնաբերվել են ականատես վկաներ, ուսումնասիրվել են տեսախցիկների տեսագրությունները»: