Մատչելիության հղումներ

Հենրիխ Մխիթարյանը նորից գոլ խփեց


Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին Ֆրանքֆուրտի «Այնտրախտի» դարպասը գրավելու առիթով, 1-ը սեպտեմբերի, 2013թ.
Դորթմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Նուրի Շահինը շնորհավորում է Հենրիխ Մխիթարյանին Ֆրանքֆուրտի «Այնտրախտի» դարպասը գրավելու առիթով, 1-ը սեպտեմբերի, 2013թ.
Դորթմունդի «Բորուսիան» Բունդեսլիգայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ` «Սիգնալ Իդունա» մարզադաշտում, 6-2 հաշվով ջախջախիչ պարտության է մատնել Համբուրգի նույնանուն ակումբին։

Դորթմունդցիների առաջին գոլը 19-րդ րոպեին խփել է Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

22-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Բորուսիայի» կազմում հանդես եկող Հայաստանի հավաքականի աստղ Հենրիխ Մխիթարյանը։

«Համբուրգը» կատաղի դիմադրություն է ցուցաբերել։ 26-րդ և 49-րդ րոպեներին Ժի Գին Լամի և Հեյկո Վեստերմանի գոլերի շնորհիվ հաշիվը դարձել է 2-2։

Սակայն դորթմունդցիներ Օբամեյանգը (65-րդ րոպե), Ռոբերտ Լևանդովսկին (73-րդ րոպե), Մարկո Ռոյսը (74-րդ րոպե) և վերստին Լևանդովսկին (81-րդ րոպե) անվրեպ հարվածներով ապացուցել են, որ «Բորուսիան» այսօրվա դրությամբ իրավամբ համարվում է Եվրոպայի լավագույն ակումբներից մեկը։

79-րդ րոպեին, երբ խաղի արդյունքն արդեն պարզ էր, Մխիթարյանին, ով նաև գոլային փոխանցում էր կատարել, փոխարինել է Յոնաս Հոֆմանը։

Հինգ տուրերում հինգ հաղթանակ գրանցած «Բորուսիան» վաստակել է 15 միավոր և Բունդեսլիգայում հիմա առաջին տեղում է։

Երկրորդ տեղում Մյունխենի «Բավարիան» է, որն ունի 13 միավոր։

Արմեն Քոլոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG