Մատչելիության հղումներ

Բաղդասարյանը կարևորում է ԵՄ-ի հետ երկխոսության շարունակումը


Արթուր Բաղդասարյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Արթուր Բաղդասարյանը ասուլիսի ժամանակ, արխիվ
Հայաստանի` Մաքսային միությանը միանալու որոշումից հետո ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը, Եվրոպական միության հետ համագործակցության հետագա զարգացումներին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր են քննարկվել Եվրամիության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդթի հետ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:

Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն, Բաղդասարյանը նշել է, որ Մաքսային միությանը միանալու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Հայաստանի ազգային շահերը:

Միաժամանակ, նա կարևորել է Եվրոպական միության հետ երկխոսության շարունակությունը` նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ-ի աջակցությամբ երկրում իրականացված և դեռ ընթացքի մեջ գտնվող բարեփոխումները և այսուհետ ևս ակնկալում է շարունակական համագործակցություն առանցքային բոլոր ոլորտներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG