Մատչելիության հղումներ

Ֆուտբոլի առիթով կդադարեցվի տրանսպորտի երթևեկությունը մի քանի փողոցներում


Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան - Դանիա խաղի հետ կապված` այսօր ժամը 17:30-ից մինչև ժամը 22-ը կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Երևանի հետևյալ փողոցներում՝ Իսակովի պողոտա - Աթենքի փողոց խաչմերուկից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Իսակովի պողոտա - Աթենքի փողոց խաչմերուկից մինչև Լենինգրադյան փողոց - Աթենքի փողոց խաչմերուկը, Կիլիկիա թաղամասից դեպի Աթենքի փողոց տանող հատվածը: Այդ մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը՝ պատճառված անհանգստության համար հայցելով համաքաղաքացիների ներողամտությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG