Մատչելիության հղումներ

Հայ - ռուսական քաղաքական խորհրդատվություններ Երևանում


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում
Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում կայացել են հայ - ռուսական խորհրդատվություններ քաղաքական-ռազմական ոլորտի խնդիրների շուրջ:

Հայաստանի ԱԳՆ-ի ՍՎՄԱ վարչության պետ Սամվել Մկրտչյանի և Ռուսաստանի ԱԳՆ-ի անվտանգության և զինաթափման հարցերով դեպարտամենտի տնօրեն Մ. Ուլյանովի գլխավորությամբ անցած խորհրդակցությունների ընթացքում կողմերը հանգամանալից քննարկել են սովորական սպառազինությունների շուրջ բանակցային գործընթացի, Զենքի առևտրի պայմանագրի, հակահրթիռային պաշտպանության, միջուկային ահաբեկչության դեմ պայքարի ռուս - ամերիկյան համաշխարհային նախաձեռնության, 2014 թվականին Հաագայում կայանալիք միջուկային գագաթնաժողովի հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Անդրադարձ է եղել նաև Սիրիայի շուրջ ծավալվող իրադարձություններին և հնարավոր զարգացումներին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում կարևորվել է հայ - ռուսական դաշնակցային գործակցության հետագա
խորացումը և համագործակցությունը ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև խորհրդատվությունների պարբերաբար անցկացման նշանակությունը և համաձայնություն է ձեռք բերվել հայ - ռուսական հաջորդ քննարկումներն անցկացնել Մոսկվայում 2013 թվականի դեկտեմբերին:

Հայ - ռուսական քաղաքական խորհրդակցությունների մասնակիցների հետ հանդիպել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG