Ֆրանսիայի Նիս քաղաքում շաբաթ օրը մեկնարկած Ֆրանկոֆոնիայի միջազգային 7-րդ մարզամշակութային խաղերին Հայաստանի մարզիկներն արձանագրել են առաջին նվաճումները:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության փոխանցմամբ, խաղերի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 8-ին, ազատ ոճի ըմբիշներ՝ Հայաստանի բազմակի չեմպիոն Օհան Գիքինյանն ու Հայաստանի առաջնությունների հաղթող Նարեկ Սիրունյանը ոսկե մեդալներ են նվաճել, համապատասխանաբար, 55 և 66 կիլոգրամ քաշային կարգերում:
Հայաստանի պատվիրակությունը Նիսում անցկացվող խաղերում գլխավորում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը:
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ հայաստանցի մարզիկները երկրորդ անգամ են մասնակցում այս միջազգային խաղերին, որն իր ընդգրկման մասշտաբներով և նշանակությամբ աշխարհում երկրորդն է` Օլիմպիականից հետո: