Մատչելիության հղումներ

Մոսկվայի քաղաքապետի ընտրություններում հաղթեց իշխանության թեկնածուն


Ռուսաստան - Սերգեյ Սոբյանինը տոնում է իր հաղթանակը ընտրություններում, Մոսկվա, 8-ը սեպտեմբերի, 2013թ․
Ռուսաստան - Սերգեյ Սոբյանինը տոնում է իր հաղթանակը ընտրություններում, Մոսկվա, 8-ը սեպտեմբերի, 2013թ․

Աջ ընդդիմության միասնական թեկնածուն, այդուհանդերձ, հավաքել է ավելի շատ ձայն, քան կանխատեսում էին փորձագետները:

Ռուսաստանի տարբեր մարզերում կիրակի օրը անցկացվեցին տարածքային ընտրություններ, այդ թվում՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունները:

Ռուսաստանի մայրաքաղաքի ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ իշխանության թեկնածուն՝ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինը ստացել է ձայների 51․3, նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին՝ 27․2, իսկ կոմունիստ թեկնածու Իվան Մելնիկովը՝ 10․7 տոկոսը: Սա նշանակում է, որ ընտրությունների երկրորդ փուլ չի լինելու:

Ընտրողների ակտիվությունը ցածր էր՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդամենը 32 տոկոսը:

Նավալնին արդեն հայտարարել է, որ չի ընդունում արդյունքները, քանի որ դրանք կեղծված են: Նա
Ալեքսեյ Նավալնին հայտարարությամբ է հանդես գալիս լրատվամիջոցների համար, Մոսկվա, 8-ը սեպտեմբերի, 2013թ․
Ալեքսեյ Նավալնին հայտարարությամբ է հանդես գալիս լրատվամիջոցների համար, Մոսկվա, 8-ը սեպտեմբերի, 2013թ․
նշել է, մասնավորապես, որ Մոսկվայի ընտրական հանձնաժողովը նախատեսվածից ուշ է հրապարակել առաջին նախնական արդյունքները: Ընդդիմադիր գործիչը նաև թե՛ Կրեմլին, թե՛ Մոսկվայի քաղաքապետարանին կոչ է արել հայտարարել երկրորդ փուլ:

Այդուհանդերձ, կարելի է արձանագրել, որ աջ ընդդիմության միասնական թեկնածուն հավաքել է ավելի շատ ձայն, քան կանխատեսում էին փորձագետները:

Հիշեցնենք՝ Կիրովի դատարանը Ալեքսեյ Նավալնուն դատապարտել է հինգ տարվա ազատազրկման, և փորձագետները մինչև ընտրությունները ասում էին, որ Պուտինին քննադատող գործիչը կձերբակալվի թե ոչ՝ կախված է նրանից, թե ինչքան ձայն կհավաքի քաղաքապետի ընտրություններում:

Եկատերինբուրգում և Պետրոզավոդսկում, նախնական տվյալների համաձայն, ընտրություններում հաղթել են ընդդիմության թեկնածուները:

Իսկ Մոսկվայում, Սոբյանինի կողմնակիցները գիշերը հավաքվել էին Բոլոտնայա հրապարակում: Այստեղ մեծ համերգ էր՝ մոտ 50 հազար մարդ նշում էր Սոբյանինի հաղթանակը:

Ինչ վերաբերում է Նավալնուն՝ քչերն են կասկածում, որ ընդդիմադիր բլոգերի կողմնակիցները նույնպես ակցիաներ կկազմակերպեն, եթե չհայտարարվի երկրորդ փուլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG