Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանը մեկնեց Չինաստան


Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստի ժամանակ, արխիվ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այսօր աշխատանքային այցով մեկնել է Չինաստան:

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ այցի շրջանակում նախատեսվում է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Չինաստանի վարչապետ Լի Կեցիանի հետ: Պատվիրակությունը կմասնակցի Համաշխարհային տնտեսական ֆորումին: Նախատեսված է նաև երկկողմ փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես՝ պայմանագիր` առևտրատնտեսական համագործակցության, փոխըմբռնման հուշագիր` արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում համագործակցության մասին: Հանդիպումներ կլինեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի քանի ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Պատվիրակության կազմում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասերյանը:

Վարչապետի աշխատանքային այցը Չինաստան կավարտվի սեպտեմբերի 12-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG