Մատչելիության հղումներ

Քննարկվել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրները


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ օրը խորհրդակցություն է հրավիրել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Հանրային խորհրդի գյուղատնտեսության, բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ի տնօրեն Յուրի Ջավադյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Նախագահի աշխատակազմի և համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ:

«Քննարկվել են Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ համակարգերի, ինչպես նաև խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման և փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ»,- փոխանցում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG