Մատչելիության հղումներ

Սարյանի տուն-թանգարանը կվերաբացվի 2015 թվականին


Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում հուլիսի 1-ին սկսված հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն 2013 թվալանին:

Տուն-թանգարանի տնօրեն, արվեստաբան Ռուզան Սարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ճշտեց, որ հիմնանորոգումն իրականացվում է միայն թանգարանային մասում:

1967 թվականի նոյեմբերից ի վեր, երբ բացվել է աշխարհահռչակ նկարչի տուն-թանգարանը, երկու անգամ իրականացվել են վերանորոգման, բայց ոչ հիմնանորոգման աշխատանքներ:

Տնօրենի խոսքով, այս հիմնանորոգումը պարզապես կփրկի թանգարանի շենքը․ - «Այն պրոբլեմները, որ կային կոմունիկացիաների հետ կապված, կոյուղու հետ կապված, կարելի էր շտկել և կարգի բերել միայն այն պարագայում, եթե հասնեիր հիմքերին: Շենքը փաստորեն կարող էր նույնիսկ քանդվել: Այս նախագծով ամեն ինչ պետք է ներառվի՝ և՛ հակահրդեհային համակարգը, և՛ հրդեհաշիջման համակարգը, և՛ ամբողջ էլեկտրական հոսանքի համակարգը: Եվ իհարկե կունենանք չորրորդ հարկ՝ նոր հարկաբաժին, որը կլուծի մեր բոլոր խնդիրները կապված թե՛ դահլիճի հետ, թե՛ միջոցառումներ անցկացնելու, ժամանակավոր ցուցահանդեսներ բացելու հետ»:

Տուն-թանգարանը վերանորոգվում է պետբյուջեից և Կառավարության պահուստային ֆոնդից հատկացված միջոցներով: Միայն թանգարանային հատվածի հիմնանորոգմանը հատկացվել է 400 մլն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG