Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականն այսօր մրցելու է Չեխիայի ընտրանու հետ


Չեխիա - Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Պրահայում մարզումների ժամանակ, 5-ը սեպտեմբերի, 2013թ․
Չեխիա - Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները Պրահայում մարզումների ժամանակ, 5-ը սեպտեմբերի, 2013թ․

Ընտրական Բ խմբում գործնականում պայքարը երկրորդ տեղի համար է, որի հնարավորությունները միայն Մալթան է կորցրել:

Բրազիլիայում 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական Բ խմբի մրցաշարում այսօր երեկոյան Երևանի ժամանակով ժամը 8-ին Պրահայի «Սինոտ Տիպ Արենա» մարզադաշտում Հայաստանի հավաքականը խաղալու է Չեխիայի ընտրանու հետ։

Մրցավարը Անտոնի Գոտյեն է Ֆրանսիայից է։ Նրա օգնականներն են Միշել Անուարը և Ֆրեդերիկ Կանոն, չորրորդ պաշտոնյան Տոնի Շապրոնն է։

Ընտրական ութ խմբերի հաղթողները անմիջապես վաստակում են Բրազիլիա մեկնելու ուղեգիր, իսկ երկրորդ տեղերը գրաված ութ հավաքականները կանցնեն երկրորդ փուլ, որտեղ վիճակահանությամբ կկազմեն չորս զույգեր, կանցկացնեն մեկ խաղ տանը և մեկ խաղ մրցակցի դաշտում։

Այդ լրացուցիչ հանդիպումները, հավանաբար, տեղի կունենան նոյեմբերի 15-ին և 19-ին։ Չորս հաղթողները նույնպես կմեկնեն Բրազիլիա։

Եվրոպական ընտրական Բ խմբում բավական անորոշ կացություն է։ Առաջին տեղում 14 միավոր վաստակած Իտալիան է, երկրորդ տեղում Բուլղարիայի թիմն է, որն ունի 10-ը միավոր։

Երրորդ տեղում մեր ընտրանու այսօրվա մրցակիցներն են՝ չեխերը։ Չորրորդը հայերից ջախջախիչ պարտություն կրած դանիացիներն են, ովքեր, ինչպեսև Հայաստանի թիմը, ունեն 6 միավոր։

Հայաստանը հինգերորդն է, իսկ վերջին տեղում Մալթան է, որը երեք միավոր է ստացել Հայաստանին անսպասելի պարտության մատնելու արդյունքում։

Այսպիսով, ընտրական Բ խմբում գործնականում պայքարը երկրորդ տեղի համար է, քանի որ, ինչպես մարզական մեկնաբաններն են նշում, աշխարհի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնություններում երկու արծաթե և մեկ բրոնզե մեդալ վաստակած Իտալիան դժվար թե որևէ մեկին զիջի առաջին տեղը։

Բացառությամբ Մալթայի, բոլոր մնացած թիմերն այսօրվա դրությամբ ունեն երկրորդ տեղի հնարավորություններ։ Եվ այս պարագայում Հայաստանի հավաքականի երկրպագուներն ու մարզական լրագրողները ափսոսանքով ու ցավով են խոսում վատնված միավորների մասին, հիշելով, թե ինչպես է թիմը պարտվել Բուլղարիայի ոչ հզոր ընտրանուն, սեփական հարկի տակ զիջել Չեխիային, որը տանը 0:3 հաշվով պարտվել է Դանիային։

Իսկ մղձավանջն, իհարկե, Մալթայից Երևանում կրած պարտությունն էր...

Չեխիայի հավաքականը շատ լուրջ է պատրաստվում այսօրվա խաղին։

«Երկուշաբթի օրը մարզումների ժամանակ ես տղերքին ասել եմ, որ մենք կարող ենք մեկնել Բրազիլիա։ Մնացած չորս խաղում մեզ առնվազն երեք հաղթանակ է պետք, շատ միավորներ ենք կորցրել, բայց ես հավատում եմ թիմին», - ասել է մարզիչ Միխալ Բիլեկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG