Մատչելիության հղումներ

Ադրբեջանում վերսկսվեցին դիպուկահարների դասընթացները


Ադրբեջանի զորահավաքի և զորակոչի պետական ծառայության «Ռազմական հայրենասիրություն և մասնագետների նախապատրաստում» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը վերսկսում է դիպուկահարների պատրաստման դասընթացները: Այս մասին տեղեկացնում է APA լրատվական գործակալությունը՝ նշելով, որ դասընթացներին կարող են մասնակցել ինչպես դեռահասներ, այնպես էլ զինծառայություն անցած անձինք:

Ադրբեջանական բանակի համար հետախույզների և դիպուկահարների պատրաստման դասընթացները երկրում գործում են 2011 թվականից, անցած տարի դրանք դադարեցվել էին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG