Օգոստոսի 30-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ նշվում է որպես Անհայտ կորածների միջազգային օր:
Երևանում նույն կոմիտեի նախաձեռնությամբ կառուցվող Անհայտ կորածների հուշապատը պատրաստ կլինի մի քանի ամսից` դառնալով Ղարաբաղյան պատերազմում անհայտ կորած զինվորների հիշատակի խորհրդանիշը:
Հուշապատի կառուցմանը մասնակցում են անհայտ կորածների հարազատները: Իրենց ձեռքով պատրաստված անհատական սալիկները խորհրդանշելու են ընտանիքի սպասումը:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակի ներկայացուցիչ Մաթիաս Վեյնրախը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վերահաստատեց, որ համակարտության կողմերի ցանկության դեպքում կոմիտեն պատրաստ է իր չեզոք միջնորդի մանդատի միջոցով նպաստել անհայտ կորածների խնդիրների լուծմանը:
«Սա բաց վերք է, որի ապաքինման համար երկու կարևոր բան կա: Առաջին ասպեկտը տեխնիկական կողմն է` ամեն ինչ անել, որպեսզի պատրաստ լինենք այն օրվան, երբ հնարավոր կլինի մարդու ինքնության ճանաչման հարցը կազմակերպել: Որքան շատ ժամանակ է անցնում, այնքան դժվարանում է այդ տեղեկությունների հավաքագրումը: Մյուս կողմը քաղաքականն է. մենք ավելի շատ խոսում ենք հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի քաղաքական կամքի մասին: Առանց քաղաքական կամքի այս հարցը որևէ լուծում չի ստանա: Ուստի հարկավոր է, որ բոլոր կողմերը միմյանց հետ համագործակցեն: Սա արդեն քաղաքական գործիչների հարցն է», - ասաց նա:
Իսկ հայկական ու արդբեջանական կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել. երկու կողմերում գործող Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հանձնաժողովները միմյանց մեղադրում են չհամագործակցելու համար:
Ադրբեջանում գործող այդ հանձնաժողովի քարտուղարը օրեր առաջ լրատվամիջոներին ասել էր, թե վերջին երեք տարիներին իրենք պատերազմում զոհվածների որոնման ու գրանցման նպատակով իրենց երկրի տարածքում ուսումնասիրել են անհայտ գերեզմաններն ու «ձեռք բերել լուրջ տվյալներ»: Հայկական կողմը, իր հերթին, 2009-2010 թվականներին հայկական տարածքում է ուսումնասիրել անհայտ գերեզմանները: Մնում է փոխանակել այս տվյալներն ու սկսել անհայտ կորածների նույնականացման աշխատանքները:
«Մենք պարզ և հստակ ասել ենք, որ մեր ունեցած ինֆորմացիան Լեռնային Ղարաբաղի կամ Հայաստանի այս կամ այն գոտում ադրբեջանցիների թաղման վայրերի մասին է: Սակայն նույնիսկ այդ ինֆորմացիայով ադրբեջանցիները հետաքրքրված չեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հայաստանի Գերիների, պատանդների ու անհայտ կորածների հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը` շարունակելով. - «Բոլորիս հայտնի է հարևան երկրի ղեկավարության դիրքորոշումը` չհամագործակցել հարևան Հայաստանի հետ ոչ մի հարցով, մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հարցը»:
Հավելենք, որ Կամիր խաչի միջազգային կոմիտեի Երևանի գրասենյակի տվյալներով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհայտ կորած է համարվում 4616 մարդ, որոնցից միայն 845-ը` Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից: