Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կայցելի Մոսկվա


Վլադիմիր Պուտինը Նովո Օգարյովոյի նստավայրում ողջունում է Սերժ Սարգսյանին, 12-ը մարտի, 2013թ․
Վլադիմիր Պուտինը Նովո Օգարյովոյի նստավայրում ողջունում է Սերժ Սարգսյանին, 12-ը մարտի, 2013թ․
Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում սեպտեմբերի 3-ին Մոսկվայում հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է երկկողմ օրակարգի հիմնական հարցերի շուրջ մտքերի փոխանակում, ներառյալ` քաղաքական, առևտրատնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում գործակցությունը:

Ենթադրվում է նաև ԱՊՀ-ի տարածքում ինտեգրացիոն գործընթացների և Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովմանը վերաբերող հարցերի քննարկում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG