Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ժանսեմի մահվան կապակցությամբ


Ժանսեմ, արխիվ
Ժանսեմ, արխիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմի` Հովհաննես Սեմերջյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին, հարազատներին և նրա բարձր արվեստի բազմահազար երկրպագուներին:

«Նա իր խորունկ, մարդասիրական ստեղծագործություններով վաղուց է դասվել 20-րդ դարի հայ կերպարվեստի ամենաինքնատիպ ներկայացուցիչների շարքին: Որպես ճշմարիտ արվեստագետ և մեծ հայրենասեր՝ Ժանսեմը տասնամյակներ շարունակ նաև յուրօրինակ հոգևոր կամուրջ է եղել հայրենիքի և սփյուռքի միջև», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:

Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի փոխանցմամբ՝ Ժանսեմի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա առաջիկա երեքշաբթի ժամը 14։30, Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցում։

Ժանսեմը մահացել է երեկ՝ 93 տարեկան հասակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG