Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պատասխանեց օմբուդսմենի խորհրդականին


Հայաստանի ոստիկանությունը պարզաբանմամբ է հանդես եկել ոստիկանի կողմից կնոջ նկատմամբ «սեռական ոտնձգության» վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Աննա Սաֆարյանի հայտարարության կապակցությամբ՝ մտահոգիչ համարելով վերջինիս «հապճեպ գնահատականն» ու «կանխակալ վերաբերմունքը»:

«Երբ քաղաքացիներն են շտապում կարծիք հայտնել այս կամ այն երևույթի վերաբերյալ, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պես հեղինակավոր կառույցի ներկայացուցիչն է հապճեպ գնահատական տալիս ու կանխակալ վերաբերմունք արտահայտում, մտահոգիչ է», - ասված է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջում տեղադրված պարզաբանման մեջ:

«Խորհրդականի հայտարարությունից երկու օր առաջ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ տեսագրությունն ուսումնասիրվում է: Ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք և ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա», - նշում է Ոստիկանությունը՝ ևս մեկ անգամ վստահեցնելով, որ «հավատարիմ է իր ռազմավարությանը. ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG