Մատչելիության հղումներ

Գամբարը սատարում է Հասանլիին


Ադրբեջան - Նախագահական ընտրություններում ընդդիմադիր Ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլի, Բաքու, 23-ը օգոստոսի, 2013թ.
Ադրբեջան - Նախագահական ընտրություններում ընդդիմադիր Ազգային խորհրդի թեկնածու Ջամիլ Հասանլի, Բաքու, 23-ը օգոստոսի, 2013թ.

«Ենի Ազերբայջան»-ի առաջատար գործիչները հեգնանքով են խոսում Ադրբեջանի ընդդիմության մասին։

«Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը երեկ կուսակցության ժողովում հայտարարել է, որ մտադիր չէ առաջադրվել Ադրբեջանի նախագահի թեկնածու և սատարելու է Ազգային խորհրդի միացյալ թեկնածու Ջամիլ Հասանլիին։

Ադրբեջանի իշխող կուսակցության` «Ենի Ազերբայջան»-ի ակտիվիստները պնդում են, որ գործող նախագահ Իլհամ Ալիևը լուրջ մրցակից չունի։

Ալիևի դաշնակիցների համոզմամբ, ընդդիմադիրներին միավորող Ազգային խորհուրդը մտադիր է սրել իրավիճակը և բախումներ ու անկարգություններ կազմակերպել հոկտեմբերի 9-ի ընտրություններին նախորդող ժամանակաշրջանում։

«Ենի Ազերբայջան»-ի գործադիր քարտուղար Սիյավուշ Նովրուզովը «Թրենդ» լրատվական գործակալությանը երեկ ասել է, որ Ազգային խորհուրդը ջանք չի խնայում իրավիճակն ապակայունացնելու համար։

«Այդ խորհրդի համար ազգային շահը, ժողովրդի դիրքորոշումը, պետության արժեքները գոյություն չունեն։ Նրանց միայն սեփական եկամուտն է հետաքրքրում։ Դա մենք տեսանք, երբ նրանք խաբեցին ժողովրդին, ասելով, թե Ռուստամ Իբրահիմբեկովը կվերադառնա Ադրբեջան, դա ենք տեսնում նաև այսօր», - հայտարարել է Նովրուզովը։

Ադրբեջանի գլխավոր դատախազություն է դիմել «Էլ» անվամբ ընդդդիմադիր շարժման ղեկավար Աֆլան Իբրահիմովը։ Նա պնդում է, թե ունի ստույգ տեղեկություններ այն մասին, որ Ազգային խորհուրդը ծրագրել և հատուկ հանձնարարականներ է տվել ընդդիմության ակտիվիստներին, ովքեր պետք է ընտրությունների նախօրեին և հոկտեմբերի 9-ին անկարգություններ հրահրեն մայրաքաղաք Բաքվում և երկրի այլ շրջաններում։ Դատախազությունը հայտնում է, որ հետաքնություն է սկսում։

«Ադրբեջանը հզոր պետություն է, որտեղ բոլորը հավասար են օրենքի առաջ։ Բոլոր մեղավորները պատասխանատվություն են կրելու», - ասել է «Ենի Ազերբայջան»-ի գործադիր քարտուղար Սիյավուշ Նովրուզովը։

Միլի մեջլիսի պատգամավոր Ազայ Գուլիևն էլ երեկ հեգնանքով է խոսել ընդդիմության մասին։

«Ազգային խորհուրդը վատ վիճակում է։ Ընտրություններին նախապատրաստվելու փոխարեն նրանք երկու ամիս է փորձում են Ռուստամ Իբրահիմբեկովին ազատել ռուսաստանյան քաղաքացիությունից։ Ինչ ուզում եք ասեք` այս սցենարի համար Իբրահիմբեկովին կարելի է «Օսկար» շնորհել», - հայտարարել է Գուլիևը։

Նա նաև պնդել է, թե Ջամիլ Հասանլին էլ հաղթանակի հնարավորություն չունի։ «Կա երկու պատճառ: Նախ՝ Իլհամ Ալիևը հզոր թեկնածու է, մարդ, որին սատարում է մեր ժողովուրդը։Երկրորդ հանգամանքն էլ այն է, որ ընդդիմությունը շատ թույլ է և չունի ոչ ծրագիր, ոչ էլ ընտրողների աջակցությունը», - ասել է Գուլիևը։

Գործող նախագահը նաև հավատացյալների աջակցությունն է ստացել։ Երեկ Կովկասի գերագույն կրոնական խորհուրդը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում սատարելու է Իլհամ Ալիևին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG