Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորը «հոսանքահարվել է»


Ադրբեջանի զինված ուժերի՝ «ճակատամերձ գոտում» տեղակայված զորամասերից մեկում զինծառայող է մահացել, ըստ պաշտոնական վարկածի՝ դժբախտ պատահարի հետևանքով:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 20-ամյա զինվոր Թուրալ Ղազիևը տնտեսական աշխատանքների ժամանակ հոսանքահարվել է և տեղում մահացել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է փաստը:

Ղազիևը բանակ էր զորակոչվել այս տարվա ապրիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG