Մատչելիության հղումներ

Բրիտանական ռազմանավերը ուղևորվում են դեպի Սիրիայի ափերը


Բրիտանական ռազմանավ Միջերկրական ծովում` Մալթայի ափերին, արխիվ
Բրիտանական ռազմանավ Միջերկրական ծովում` Մալթայի ափերին, արխիվ
Բրիտանական Telegraph պարբերականը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարությունում իր աղբյուրները, գրել է, թե բրիտանական ռազմածովային ուժերի նավերը առաջիկա օրերին պատրաստ կլինեն միանալ Միջերկրականի արևելյան մասում՝ Սիրիայի ափերին մոտ գտնվող ամերիկյան ռազմանավերին, եթե որոշում կայացվի, որ Դամասկոսի դեմ ռազմական գործողություններ են սկսվելու:

Թերթը հավելում է, որ Սիրիայի դեմ ռազմական գործողության մեկնարկի համար ֆորմալ պատճառ կարող է դառնալ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակազմի կողմից սեփական ժողովորդի դեմ քիմիական զենքի կիրառումը:

Ըստ Telegraph-ի, արևմտյան դաշնակիցների կողմից ռազմական գործողությունները կարող են կրել, այսպես կոչված, կետային բնույթ, երբ հրթիռներով ու օդուժով կետային հարվածներ կհասցվեն թիրախներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG