Մատչելիության հղումներ

Նախագահը շնորհավորել է Գիվի Շահնազարին ծննդյան 80-ամյակի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր շնորհավորական հեռագիր է հղել բանաստեղծ, թարգմանիչ, մշակութային գործիչ Գիվի Շահնազարին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Մայր հայրենիքում բարձր են գնահատում Ձեր ավանդը, որ Դուք բերել եք հայ - վրացական գրական և մշակութային դարավոր կապերի զարգացման, փոխադարձ հարստացման գործին: Որպես բանաստեղծ, թարգմանիչ և մշակութային գործիչ Դուք տասնամյակներ շարունակ ծավալել եք արդյունավետ և շնորհակալ գործունեություն՝ իրականացնելով հայրենանվեր առաքելություն», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG