Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ/ԺՀԻՄԳ-ը Ադրբեջան կգործուղի 210 դիտորդների


Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ
Ընտրություններ Ադրբեջանում, արխիվ
Օգոստոսի 26-ին Բաքու կժամանի ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) երկարաժամկետ դիտորդների առաջին խումբը: 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԵԱՀԿ-ի Բաքվի գրասենյակի ղեկավար Քորայ Թարգայը:

Ըստ նրա՝ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններին հետևելու են 30 երկարաժամկետ և 180 կարճաժամկետ դիտորդներ:

Դիտորդական առաքելության աշխատանքի կազմակերպման համար Բաքվում կվարձակալվի գրասենյակ, որում կտեղակայվի տեխնիկական աջակցության 55-հոգանոց խումբը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG