Մատչելիության հղումներ

Մոսկովյան փառատոնը բացվեց ՆՓԱԿ-ի ցուցանմուշներով


ՆՓԱԿ-ի ցուցասրահը Երեւանում:
ՆՓԱԿ-ի ցուցասրահը Երեւանում:
Մոսկվայում անցկացվող Ժամանակակից արվեստի հավաքածուների ամենամյա փառատոնը այս տարի բացվել է հայաստանյան Նորարար փորձարարական արվեստի կենտրոնի (ՆՓԱԿ) ներկայացրած աշխատանքներով:

ՆՓԱԿ-ը մեր ժամանակակից արվեստը ներկայացրել է վիդեոյի միջոցով:

«Իմ բացատրությամբ` վիդեոարթը կինոյի հանդեպ նույնն է, ինչ աբստրակտ նկարչությունը նկարչության հանդեպ: Ուրիշ խոսքով` դուք մի կինո եք պատրաստում, որում ավելի աբստրակցիան է կարևոր, քան որևէ պատմություն լինի: Եթե պատմություն լինի, կլինի կարճամետրաժ ֆիլմ կամ վավերագրական ֆիլմ, բայց երբ վիդեոարթի մասին ենք խոսում, վիդեոարթը տրամադրություն է ձեզ փոխանցում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Բալասանյանը:

Ի պատասխան հարցին, թե ինչու է ՆՓԱԿ-ի հարուստ հավաքածուից ընտրվել հենց վիդեոարթը, Բալասանյանն ասաց. - «ՆՓԱԿ-ը հիմա այն պայմաններում չէ, որ այստեղից ուզենանք նկարներ, ինստալյացիներ տանել, ապահովագրենք և այլն: Խոսվեց 40-50 հազար դոլար ծախսի մասին, որը մենք երազում չենք կարող տեսնել»:

Օգոստոսի 8-ին մեկնարկած մոսկովյան փառատոնը կգործի մինչև նոյեմբեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG