Մատչելիության հղումներ

Ամուր գետի մակարդակը բարձրացել է 7 մետրով


Ռուսաստան -- Բնակիչները էվակուացվում են հեղեղված Խաբարովսկից, 22-ը օգոստոսի, 2013թ․
Ռուսաստան -- Բնակիչները էվակուացվում են հեղեղված Խաբարովսկից, 22-ը օգոստոսի, 2013թ․
Ամուր գետի մակարդակը Խաբարովսկ քաղաքի մոտ հեղեղումների հետևանքով բարձրացել է 7 մետրով։

Օդերևութաբանները կանխատեսում են, որ այն կարող է էլ ավելի բարձրանալ։

Խաբարովսկի ղեկավարները չեն բացառում բնակչության տարհանման հնարավորությունը և նրանց համար ժամանակավոր կացարաններ են պատրաստել։

Կառավարության հրահանգով, բանակի ստորաբաժանումները Ամուրի ափերին տեղադրում են պատնեշներ, որոնք պետք է պաշտպանեն քաղաքը ջրից։

Հաղորդվում է, որ Ամուր գետի չինական հատվածում հեղեղումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG