Մատչելիության հղումներ

Պակիստանում շուրջ 100 տոննա պայթուցիկ է առգրավվել


Պակիստան - Քուեթայում հայտնաբերված և առգրավված պայթուցիկ նյութերը, 21-ը օգոստոսի, 2013թ․
Պակիստան - Քուեթայում հայտնաբերված և առգրավված պայթուցիկ նյութերը, 21-ը օգոստոսի, 2013թ․
Պակիստանի անվտանգության մարմինները հարավարևմտյան Քուեթա քաղաքի մի պահեստում առգրավել են ռումբերի պատրաստման համար օգտագործվող շուրջ 100 տոննա քիմիական նյութեր և ձերբակալել են 10 մարդու:

Անվտանգության պաշտոնյաները հայտնել են, որ երեկ առգրավված նյութերը նույնն են, ինչ այս տարի ավելի վաղ նույն քաղաքում տեղի ունեցած և շուրջ 200 մարդու մահվան պատճառ դարձած երկու ռմբահարումների համար օգտագործվածները:

Գնդապետ Մագբուլ Շահի վկայությամբ, մասնավորապես, նման հսկայական քանակի պայթուցիկ նյութեր երկրում նախկինում երբեք չէին առգրավվել: Նա ընդգծել է, որ Քուեթան և ընդհանրապես Բալուջիստան նահանգը փրկվեցին մեծ աղետից:

Անվտանգության ուժերը առգրավել են նաև մի քանի մեքենա, որոնք պատրաստվում էին ռմբահարումների ժամանակ օգտագործելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG