Մատչելիության հղումներ

Կռունկավարը գործատուից պահանջում է վճարել աշխատավարձը


Կռունկավարը՝ օդից կախված կարգավիճակում
please wait

No media source currently available

0:00 0:06:05 0:00

Կռունկավարը՝ օդից կախված կարգավիճակում

Սուրեն Նիյազյանը պնդում է, որ «Գեղմար» շինարարական կազմակերպությունն իրեն պարտք է 180 հազար դրամ և հրաժարվում է վճարել:

«Գեղմար» շինարարական կազմակեպությունում 31 օր աշատելուց հետո կռունկավարին առանց պատճառաբանության հեռացրել են աշխատանքից:

Սուրենի դեպքը եզակի չէ. շատ գործատուներ աշխատեցնում են մարդկանց, վճարում են պայմանավորվածից շատ ավելի քիչ` եթե առհասարակ վճարում են: Նման իրավիճակ չէր ստեղծվի, եթե գործատու - աշխատող հարաբերությունները ամրագրված լինեին աշխատանքային պայմանագրով:

«Իրենց ձեռնտու է. ինչքան թաքցրած աշխատեն, իրենց գրպանները լցնեն, այնքան իրենց օգուտ է», - ասաց Սուրենը` նշելով, որ իրենից վերցրել են անձնագրի ու սոցիալական քարտի պատճենները իբր պայմանագիր կնքելու համար, բայց այդպես էլ չեն կնքել:

«Գեղմար»-ի ներկայացուցիչ Գարիկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց, թե պարտք է կռունկավարին, ավելին` վերջինիս մեղադրեց, թե` կռունկը փչացնել ու գնացել է: Իսկ դիտարկմանը, թե Սուրենն աշխատել է առանց պայմանագրի, Գարիկն արձագանքեց. - «Ես չեմ հասցրել գրանցում անել»:

Կռունկավարն իր իրավուքնները պաշտպանելու նպատակով դիմել է Աշխատանքի պետական տեսչություն, ինչից հետո, իր պնդմամբ` սպառնալիքներ է ստացել Գարիկից:

Տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստեց, որ կատարվածն անօրիանականություն է: Պետությունը պատժամիջոցներ սահմանել է` վարչական տուգանքի տեսքով (50 հազար դրամ), սակայն, առանց պայմանագրի աշխատողը դրանից ոչինչ չի շահում:

«Աշխատողի պիտի դիմի դատարան, հաստատի, որ իրոք առկա են եղել այդ հարաբերությունները: Նոր միայն դրանից հետևի` արդյոք բանավոր պայմանավորվածությունի պիտի իրականացվի՞, թե՞ ոչ», - նշեց Դանիելյանը:

Նրա կարծիքով, պետք է բարձրացնել տուգանքի չափը, քանի որ շատ դեպքորւմ գործատուին հարմար է վճարել 50 հազար դրամ տուգանքը, այլ ոչ թե, ասենք, 100 հազար դրամ աշխատավարձը:

Այդուհանդերձ հավելենք, որ համաձայն Աշխատանքի պետական տեսչության տվյալների, միայն 2012 թվականին վերականգնվել են 574 դիմումատուի խախտված աշխատանքային իրավունքները, վճարվել է 49 միլիոն 520 հազար 734 դրամ չվճարված աշխատավարձ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG