Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն Արտաշատում չարաշահումների գործը ուղարկեց այլ քննչական մարմին


Հայաստանի պետբյուջեից հատկացված միջոցների հաշվին Արտաշատի քաղաքային լճի և դրա հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման ընթացքում Արարատի մարզպետարանի և Արտաշատի քաղաքապետարանի առանձին պաշտոնատար անձանց կողմից անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահում կատարելու, ինչպես նաև վերոհիշյալ աշխատանքների նախագծումը, կառուցապատումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունն իրականացրած առևտրային և այլ կազմակերպությունների ծառայողների կողմից ծանր հետևանքներ առաջացրած լիազորությունների չարաշահում կատարելու փաստի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը նախաքննությունը շարունակելու համար Գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է այլ քննչական մարմին: Այդ մասին այսօր հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը՝ այլ մանրամասներ չփոխանցելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG