Մատչելիության հղումներ

Երևանին մտահոգում են Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին տեղեկությունները


Երևանին մտահոգում են Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու մասին տեղեկությունները
please wait

No media source currently available

0:00 0:02:03 0:00

Այդուհանդերձ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարի, «թվերը, որոնք ասվում են, մի քիչ իրատեսական չեն»: ԼՐԱՑՎԱԾ

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մտահոգիչ է համարում Ադրբեջանի սպառազինումը՝ միաժամանակ կասկածի տակ դնելով ադրբեջանական կողմից ներկայացվող թվերը։

Այս շաբաթ Բաքվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում, ինչպես հայտնի է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, առաջին անգամ խոսելով Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի ծավալների մասին, հայտարարեց, որ գործարքների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ չորս միլիարդ դոլար և աճի միտում ունի։ Ռուսաստանյան մամուլի հրապարակումների համաձայն՝ չորս միլիարդ դոլարը վերաբերում է միայն 2010 թվականից ի վեր Բաքվի և Մոսկվայի միջև կնքված գործարքներին։

Ծաղկաձորում «Բազե» համահայկական երիտասարդական ճամբարի մասնակիցների հետ հանդիպումից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է դա սպառնալիք Հայաստանի համար, Սեյրան Օհանյանը հայտարարեց. - «Գիտեք, Հայաստանի շուրջը սպառնալիքները բավականին շատ են, և այդ սպառնալիքների ուղղությամբ մենք լուրջ պլանավորում ենք իրականացնում: Մեր զինված ուժերի զարգացման հիմքում հենց ընկած են այդ սպառնալիքների, անվտանգության միջավայրի ուսումնասիրման հենքի վրա կառուցված միջոցառումները։ Իհարկե, սպառազինումը որոշակիորեն մտահոգիչ է մեզ համար»:

«Թվերը, որոնք ասվում են, մի քիչ իրատեսական չեն: Թվերը, որոնք որ ասում են, միգուցե մինչև վերջ չեն հասնում այդ թվերը՝ հաշվի առնելով ադրբեջանական իրականությունը: Բայց, այնուամենայնիվ, այս բոլորին մենք տիրապետում ենք»,- ասաց Հայաստանի պաշտպանության նախարարը՝ հավելելով . - «Ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը միջպետական համագործակցության կարևոր ուղղություններից մեկն է, և մենք չենք կարող դրան կանգնեցնել, ասել՝ լավ է, որ այսպես է, կամ վատ է: Իհարկե, մեր համար մենք համարում ենք, որ դա այնքան էլ լավ չէ, բայց հավատացեք, որ մենք դրա հանդեպ էլ ունենք պլանավորած միջոցառումներ, և մեր երկրի ղեկավարությունը, գերագույն գլխավոր հրամանատարը լուրջ մտածում է այդ ուղղությամբ»:

Չնայած Ադրբեջանի սպառազինմանը՝ նախարարը համոզված է, որ հայկական կողմի ուժերը ուժերը բավարար են պաշտպանվելու, հակահարձակողական և հակագրոհային միջոցառումներ իրականացնելու համար։

«Եթե սկսվեն մարտական գործողություններ, մենք ամեն մի թիզ հողի համար մինչև վերջ կռվելու ենք, միակողմանի զիջումներ երբևիցե չեն լինի», - երիտասարդների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հայտարարեց Սեյրան Օհանյանը՝ վերահաստատելով, որ ղարաբաղյան հակամարտության լուծման խնդրում հայկական կողմի տեսակետները համապատասխանում են միջազգային նորմերին՝ ժողովուրդների ինքնորոշում, ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG