Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահին


ԱՄՆ-ի և Հայաստանի նախագահների հանդիպումը Վաշինգտոնում, 12-ը ապրիլի, 2010թ․
ԱՄՆ-ի և Հայաստանի նախագահների հանդիպումը Վաշինգտոնում, 12-ը ապրիլի, 2010թ․
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ:

«Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Արդյունավետ համագործակցությունը հետևողականորեն նոր ոլորտներ է ներառում, գործընկերային սերտ կապերն անշեղորեն խորանում և ամրապնդվում են: Այս ամենում, անկասկած, մեծ է Ձեր անձնական դերն ու ներդրումը», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, Սերժ Սարգսյանի ուղերձում:

«Հավատացած եմ, որ Ձեր և Ձեր վարչակազմի մշտական ներգրավվածության շնորհիվ մեր բարեկամական հարաբերությունները նոր վերելք կապրեն, ձեռք կբերեն զարգացման նորանոր, խոստումնալից հեռանկարներ», - Օբամային գրել է Սարգսյանը:

Միացյալ Նահանգների նախագահը երեկ դարձավ 52 տարեկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG