Երեկ Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր` կրթության ոլորտում համագործակցության հարցերի վերաբերյալ:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ տվյալ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի 2013-2014 ուսումնական տարում կազմակերպել Չինաստանի զինծառայողների ուսուցումը Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հուշագիրը ստորագրվել է Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի և Հայաստանում Չինաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, ավագ գնդապետ Ու. Ցզինցուի կողմից: