Մատչելիության հղումներ

Կարկտահարությունից տուժածներին օգնության հիմնադրամը հանգանակել է 240 մլն դրամ


Գյուղացիները դժգոհ են կառավարության աջակցությունից
please wait

No media source currently available

0:00 0:03:42 0:00
Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած գյուղացիներին օգնելու նպատակով ստեղծված հիմնադրամի գործողության ժամկետը երկարացվել է մինչև օգոստոսի 15-ը:

Հիմնադրամի նախաձեռնող՝ ԱԺ պատգամավոր (ՀՀԿ) Ալեքսան Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ մինչև օգոստոսի 15-ը մշակելու են գումարները տուժած գյուղացիներին բաժանելու մեխանիզմները:

Պետրոսյանը նաև փոխանցեց, որ այս պահի դրությամբ հանգանակվել է 240 մլն դրամ:

Կարտկահարությունից տուժած 46 համայնքներին, հիշեցնենք, Կառավարության հատուկ ծրագրով աջակցություն էր տրամադրել, որը վերաբերում էր, մասնավորապես, հողի ու ոռոգման ջրի հարկերից ազատելուն, տուժած գյուղացիների վերցրած վարկերի մարման ժամանակացույցը վերանայելուն, մի շարք այլ հարցերի:

Աղավնատուն գյուղում տուժած գյուղացիներից մեկը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ թեև իրենց վարկի մարումը երկարաձգվել է 3 տարով, իրենք ստիպված են նոր վարկ վերցնել, քանի որ «բերքից չնչին տոկոս է մնացել»:

Մեկ այլ աղավնատունցի ասաց, որ ծայրահեղ դժգոհ է հատկացված օգնությունից․ - «Ինձ տվել են ընդամենը 200 գրամ յոնջի սերմ, 50 գրամ վարունգի սերմ: Գոնե մի մեշոկ պարարտանյութ տային, որ այգին վերականգնեմ․․․ Ի՞նչ անեմ այդ սերմը, որտե՞ղ ցանեմ»:

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը այցելել էր Արմավիրի մարզ՝ մասնակցելու երկու գյուղերում ամբուլատորիաների եւ մեկում՝ հիմնանորոգված դպրոցի մասնաշենքի բացմանը:

Սարդարապատ գյուղում վարչապետը զրուցել է գյուղացիների հետ:
XS
SM
MD
LG