Մատչելիության հղումներ

Բնակիչների բողոքների շնորհիվ կկառուցվի ոչ թե 14, այլ 7 հարկանի շենք


Բնակիչների բողոքների շնորհիվ կկառուցվի ոչ թե 14, այլ 7 հարկանի շենք
please wait

No media source currently available

0:00 0:05:14 0:00
Կոմիտաս 5 հասցեի և հարակից շենքերի բնակիչներն բողոքում էին 2010 թվականից. նրանց բակում գտնվող հոսանքի ենթակայանը տեղափոխվել է, տարածքում շենք պետք է կառուցվի, քաղաքապետարանը տվել էր 14 հարկի թույլտվություն։

«Այդպիսի շենքը կփակի մեր տների լուսավորությունն ու մեքենաների մուտքը», - ասում են բնակիչները, ովքեր այսօր կոտրեցին շինհրապարակի դարպասի կողպեքն ու ներս մտան՝ ընդհատելու շինարարության ընթացքը։

Բնակիչները վիճարկել են մեկ շինթույլտվության, մեկ նախագծի օրինականությունը, թակել են բոլոր հնարավոր դռները, 2 անգամ դիմել են դատարան. շենքի շինարարության կասեցման պահանջը չի բավարվել, բայց դատարանը հօգուտ բնակիչների որոշում է կայացրել, որ բակի էլեկտրական ենթակայանի հարակից ծառերը չպետք է կտրվեն, որոնք, այնուամենայնիվ, կտրվել են։

Այժմ բնակիչներն ասում են, որ արդեն սկսվել է շինարարությունը, բայց իրենք չեն տեսել նախագիծը։ Երևանի քաղաքապետարանը, հաշվի առնելով բնակիչների բողոքները, տվել է նոր առաջադրանք, հին նախագիծը պետք է ամբողջովին փոխվեր, կրճատվեր շենքի բարձրությունը և այլն։

Շինարարարարությունն իրականցնող «Լիբեր» ՍՊԸ-ի սեփականատեր Էդվարդ Աբրահամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ունի շինարարության նոր թույլտվություն։ Նա ավելի ուշ եկավ բակ, բնակիչներին ցույց տալու նախագիծն ու մյուս փաստաթղթերը։

Նոր շինթույտությունը տրվել է այս տարվա հուլիսին, որի համաձայն կկառուցվի ոչ թե 14, այլ 7 հարկանի շենք: Բնակիչները վերցրին փաստաթղթերի պատճենները, որպեսզի ստուգեն դրանց օրինականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG