Մատչելիության հղումներ

Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավորին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ Գալիսիայի ինքնավար մարզում տեղի ունեցած ուղևորատար գնացքի վթարի կապակցությամբ, որն ավելի քան յոթ տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել:

«Կիսելով Ձեր և Իսպանիայի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG