Մատչելիության հղումներ

Ազատամարտիկները շարունակում են պայքարը


Ազատամարտիկների մի մասը դադարեցրել են նստացույցը, բայց շարունակում են պայքարը
please wait

No media source currently available

0:00 0:01:54 0:00

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը, ազատամարտիկ Հարություն Ստեփանյանն ու «Փառապանծ մարտիկ» կազմակերպության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանն այսօր եւս մեկ անգամ կառավարության ուշադրությունը հրավիրեցին իրենց խնդիրների վրա:

«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արայիկ Խուդավերդյանը, ազատամարտիկ Հարություն Ստեփանյանն ու «Փառապանծ մարտիկ» կազմակերպության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանն այսօր եւս մեկ անգամ կառավարության ուշադրությունը հրավիրեցին իրենց խնդիրների վրա եւ նշեցին, որ վարչապետի հետ հանդիպումից հետո իրենց առաջարկները մերժվել են՝ միջոցների բացակայության պատճառով:

«Պետությունը մեր առաջարկը մերժեց փող չլինելու պատճառով», - լրագրողների հետ հանդիպմանն ասյօր ասաց Հարություն Ստեփանյանը:

Ազատության հրապարակում առաջինը նստացույց հայտարարած ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում ասաց, որ ինքն ու մի քանի տասնյակ ազատամարտիկներ ժամանակավորապես դադարեցրել են նստացույցը:

«Վարչապետի հետ հանդիպումից հետո տեղեկացանք, որ հիմա տնետուն ընկած ճշտումներ են անում, թե ով է իրական ազատամարտիկ և ով ոչ, և որ դրանից հետո նոր մեր հարցերին որոշակիորեն պատասխան կտրվի», - ասաց Վոլոդիա Ավետիսյանը:

Նստացույցը ժամանակավորապես դադարեցրած ազատամարտիկներն այժմ շրջում են մարզերով և իրենց ազատամարտիկ ընկերներին համոզում, որպեսզի միանան պայքարին: Իսկ շուրջ 10 օր Ազատության հրապարակում հացադուլ հայտարարած պահեստազորի փոխգնդապետ Խաչիկ Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ շարունակելու է հացադուլը, քանի որ չի հավատում կառավարությանը:

Ավետիսյանն ասաց, որ հուլիսի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք կազմակերպելու համար թույլտվության իր դիմումը, որն ուղարկվել էր քաղաքապետարան, երեկ իր ազատամարտիկ ընկերները հետ են վերցրել:

Հիշեցնենք, որ շուրջ երեք ամիս է ազատամարտիկները պահանջում են լուծել իրենց սոցիալական խնդիրներն ու տրամադրել որոշակի արտոնություններ՝ կոմունալ ծախսերի մուծման եւ անվճար բուժօգնություն ստանալու ուղղությամբ: Նրանց երկու անգամ լսել է վարչապետը, ընդունել է Պաշտպանության նախարարը, բայց մինչև այսօր «որևէ խնդրի լուծում չի տրվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG