Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը մտահոգություն է հնչեցնում ուղեվարձի բարձրացման կապակցությամբ


«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը այսօր տարածած հայտարարությամբ «իր խորին մտահոգությունն է արտահայտել Հայաստանում հանրային տրանսպորտի ուղեվարձի չհիմնավորված աճի կապակցությամբ»:

«Այդ երևույթը, որը պատճառաբանվում է տնտեսական նպատակահարմարությամբ, իրականում պայմանավորված է ազատ մրցակցության բացակայությամբ և այդ ոլորտում տնտեսվարող սուբյեկտների համար գերշահույթ ապահովելու մտադրությամբ ու նպաստում է սոցիալական ճգնաժամի խորացմանը և բնակչության, հատկապես նրա անապահով շերտի հետագա սնանկացմանը», - ասված է հայտարարությունում:

«Անհրաժեշտ ենք համարում անհապաղ լուծում տալ այդ խնդրին` ստեղծելով իրապես ազատ մրցակցային պայմաններ, որը կվերացնի անհամաչափ ու չհիմնավորված գնաճը և կբերի լավագույն գնային առաջարկի: Այլապես մեր քաղաքացին հերթական անգամ կվճարի կառավարման բոլոր թերացումների և ոչ կոմպետենտ տնտեսվարման հետևանքով առաջացած բացթողումների համար, ինչը ոտնահարում է ՀՀ քաղաքացու` արժանապատիվ կյանք վարելու սահմանադրական իրավունքը», - գրում են հայտարարության հեղինակները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG