Մատչելիության հղումներ

Իսրայելն ու Պաղեստինը համաձայնել են վերսկսել բանակցությունները


Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին հայտարարել է, որ Իսրայելն ու Պաղեստինը նախնական համաձայնություն են տվել վերսկսել խաղաղ բանակցությունները:

Մերձավոր Արևելքում գտնվող Քերրին այս հարցով ակտիվ բանակցություններ էր վարում կողմերի հետ:

Ելույթ ունենալով Հորդանանի մայրաքաղաք Ամմանում՝ Քերրին պատմական է որակել ձեռք բերված համաձայնությունը և նշել, որ Իսրայելի և Պաղեստինի գլխավոր բանագնացները պատրաստ են մոտ ժամանակներս ժամանել Վաշինգտոն՝ երեք տարի առաջ ընդհատված բանակցությունները վերսկսելու համար, և գնահատանքի խոսքեր է ասել Բենիամին Նաթանյահուի ու Մահմուդ Աբասի հասցեին՝ «խիզախ որոշում կայացնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG