Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ ամիսներ ի վեր քննվում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության գործը, երեկ միջադեպ է տեղի ունեցել: Նախկին քաղաքապետն ու նրա ուղեկիցները բռնություն են կիրառել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հոր նկատմամբ:
Նախկին քաղաքապետը, ով ներկայացել էր դատարան, հրաժարվել էր պատասխանել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանի հարցերին, եւ վերջինիս պնդմամբ՝ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իրեն:
«Դատական նիստի ընթացքում նա կողմերի նկատմամբ վիրավորական արտահայտություններ է արել: Այդ թվում՝ նաև իմ նկատմամբ: Բացի դրանից, նա ակնհայտորեն անհարգալից վերաբերմունք դրսևորեց դատարանի նկատմամբ․ արհամարհելով դատարանին՝ ուղղակի լքեց դատարանի դահլիճը: Այդ կապակցությամբ ես հաղորդում են ներկայացրել դատախազություն, որպեսզի քրեական գործ հարուցվի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց փաստաբանը:
Նրա փոխանցմամբ՝ Վարդան Ղուկասյանը և նրան ուղեկցողները դատարանի շենքում բռնություն են կիրառել ամբաստանյալ Հարություն Սարգսյանի հոր՝ Անիի տարածաշրջանի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի նկատմամբ, եւ վերջինս այժմ գտնվում է «Գյումրի» բժշկական կենտրոնում:
«Սամվել Սարգսյանը «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության մեքենայով: Արձանագրվել է նախաինֆարկտային վիճակ, հիպերտոնիկ կրիզ եւ սալջարդ: Հայտնվել է իրավապահ մարմիններին», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Վարդան Ղուկասյանի խոսնակ Լիլիթ Աղեկյանը հրաժարվեց կատարվածի կապակցությամբ զրուցել «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ: