Մատչելիության հղումներ

Աբրահամյանը դատապարտել է վարորդի հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքը


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը այսօր հայտարարություն է տարածել, որում կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով զոհվածների հարազատներին` ափսոսանք է հայտնել և դատապարտել վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսևորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքը:

«ԱԺ նախագահը հույս է հայտնում, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն և պատշաճ գնահատական կտան ՀՀ քաղաքացու նկատմամբ մարդկային արժանապատվությունը վիրավորող գործողություններ կատարած անձանց՝ համարժեք պատասխանատվության ենթարկելով նրանց, ինչպես նաև կպարզեն վթարի իրական հանգամանքները»,- ասված է Հովիկ Աբրահամյանի հայտարարությունում:

Մեկ օր առաջ ԱԺ նախագահը ցավակցական հեռագիր էր հղել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG