Ֆրանսիայում իրավապահները քրեական գործ են հարուցել արտգործնախարար Լորան Ֆաբիուսի որդու՝ 31-ամյա Թոմա Ֆաբիուսի դեմ՝ խարդախություն կատարելու և փողերի լվացման մեղադրանքով:
«Լը Մոնդ»-ի հրապարակած տեղեկություններով, Թոման հարկային մարմինների ուշադրության կենտրոնում է հայտնվել անցած տարի, երբ 7 միլիոն եվրոյով հսկա շքեղ առանձնատուն է ձեռք բերել Փարիզի ամենաէլիտար թաղամասերից մեկում: Գործարքը միանգամից հայտնվել էր նաև մամուլի ուշադրության կենտրոնում: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Ֆաբիուս-կրտսերը հայտարարել էր, թե աստղաբաշխական գումարը վարկ է վերցրել բանկից՝ գրավ դնելով իր խորհրդատվական ընկերությունը:
Նախաքննությունը, մինչդեռ պարզել է, որ ընկերության՝ պաշտոնապես հայտարարգրված եկամուտը 2011 թվականին կազմել է ընդամենը մի քանի հազար եվրո:
Ֆրանսիայի կառավարության խոսնակն արդեն անդրադարձել է այս միջադեպին եւ կոչ արել տարանջատել արտգործնախարարին որդուց:
«Այս գործն առնչվում է Թոմա Ֆաբիուսին, ով արտգործնախարարի ավագ որդին է, սակայն կառավարության անդամ չէ, եւ պետք չէ խառնել ամեն ինչ», - հայտարարել է սոցիալիստական կառավարության խոսնակը:
Նշենք, որ Լորան Ֆաբիուսը Ֆրանսիայի քաղաքական դաշտի վետերաններից է, ով ներկայումս համարվում է նախագահ Օլանդի ամենաազդեցիկ նախարարներից մեկը: