Մատչելիության հղումներ

Վերահաշվարկը Պռոշյանում ավարտվեց


Պռոշյանում ընտրությունների վերահաշվարկի արդյունքում ՀՀԿ-ականի ձայները ավելացան
please wait

No media source currently available

0:00 0:03:16 0:00
76 ձայնի տարբերությամբ պարտված դաշնակցական թեկնածու Վովա Սահակյանը վերահաշվարկի դիմում էր ներկայացրել Պռոշյանի երկու տեղամասերում էլ: Առաջինի դեպքում քվեների հարաբերակցությունը չփոխվեց, իսկ երկրորդ ընտրատեղամասի պարկը բացելուց հետո գյուղապետ ընտրված ՀՀԿ-ական թեկնածու Արթուր Մուրադյանի ձայներն ավելացան 8-ով, իսկ սպանված գյուղապետի ընտանիքի աջակցությունը վայելող Վովա Սահակյանին տրված քվեներեն ավելացան 3-ով, երրորդ թեկնածու անկուսակցական Ալեքսան Ալեքսանյանի ձայները մնացին անփոփոխ:

Այսպիսով, հիմնական մրցակիցներ հանրապետական և դաշնակացկան թեկնածուների ստացած քվեների տարբերությունը 76-ից հասավ 81-ի՝ հօգուտ հաղթող թեկնածուի:

Վերահաշվարկն ընթանում էր լարված մթնոլորտում, անվավեր ճանաչված տրցակը բացելուն պես 26-րդ ընտրատարածքային հանձնաժողովի հանրապետական անդամներն ու հաղթած թեկնածուի վստահված անձը պահանջեցին մեկ առ մեկ քվեարակության դնել անվավեր ճանաչված 11 քվեարթերթիկներ, որոնցից 8-ը փաստորեն ձայների մեծամասնությամբ ավելացան Արթուր Մուրադյանի ստացած քվեներին:

Հանձաժողովականներից երկուսը և նախագահը, մինչդեռ, առարկում էին՝ հակադարձելով, թե նույնը չի արվել առաջին պարկի դեպքում:

Լարվածության մասին ահազանգեր ստանալով՝ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վերահաշվարկին էր գործուղել հանձնաժողովի երկու անդամների՝ Սիլվա Մարկոսյանին և Գեորգի Մարտիրոսյանին, ովքեր պարբերաբար փորձում էին հաշտեցնել ընտրատարածքային հանձնաժողովի անդամներին: Արձանագրությունները կազմելուց հետո վերահաշվարկի պահանջ ներկայացրած դաշնակացական Վովա Սահակյանի վստահված անձը՝ Ստեփան Սահակյանը այլևս չէր խոսում ընտրակեղծիքների մասին՝ իրավիճակը գնահատելով նորմալ:

Մինչդեռ հաղթող թեկնածու Արթուր Մուրադյանի վստահված անձ Աշոտ Միքայելյանն ասում էր, թե իրենք են տեղեկություններ ունեցել, որ ընտրատեղամասին հանձնաժողովը խախտումներ է թույլ տվել․ - «Բայց որպես հաղթողի հոգեբանություն, չբողոքարկեցինք՝ այդ մի քանի ձայնը հաշվելով, որ մեզ պետք չէ: Բայց հակառակորդ կողմը բողոքարկեց, եւ դրա համար մենք իրենց շնորհակալ ենք»:

Դիտարկմանը, թե պարտված թեկնածուի կողմնակիցները պնդում են, որ խախտումները տեղի են ունեցել մինչեւ քվեարկությունը՝ փող է բաժանվել, ճնշումներ են բանեցվել, Միքայելյանն արձագանքեց, թե դրա պատասխանը պետք է փնտրել «հաղթողի եւ պարտվողի հոգեբանության» դաշտում․ - «Արդարացնելու իրենց պարտությունը: Պարտվելն էլ պետք է տղամարդավարի տանել»:

Այսօր՝ երկու օր լռությունից հետո Պռոշյանի գյուղապետի ընտրությունների կապակցությամբ հայտարարություն է տարածել ՀՅԴ-ն՝ դրանք բնորոշելով որպես «քաղաքական ցինիզմի դրսևորում»:

«Կրկին գործի դրվեցին հանրածանոթ բոլոր մեթոդները` վարչական լծակների կիրառում, արտաքին միջամտություն, պարտադրանք, ընտրակաշառք և այլն: Արդյունքում հաղթանակն արձանագրվում է սպանված համայնքապետի` նախորդ ընտրություններում մրցակից հանրապետական թեկնածուի օգտին: Քաղաքական ցինիզմի այսօրինակ դրսևորումը խաթարեց ընտրական գործընթացը, խորացրեց համայնքում առկա լարվածությունը», - ասված է ՀՅԴ Գերագույն մարմնի տարածած հայտարարությունում:
XS
SM
MD
LG