Մատչելիության հղումներ

Շարմազանովը մեկնեց Մինսկ


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը այսօր քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Մինսկ` մասնակցելու Հայաստանի և Բելառուսի խորհրդարանների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին:

Ազգային ժողովի փոխնախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն՝ պատվիրակության կազմում են Հանրապետական խմբակցության անդամ, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը, «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Այսօր նախատեսվում են հայ խորհրդարանականների հանդիպումները Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և փոխնախագահ Վիկտոր Գումինսկիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG