Մատչելիության հղումներ

Հայաստանի նախագահը ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին


Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլիին:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում Սերժ Սարգսյանը կարևորել է բարձրաստիճան այցելությունները և հույս հայտնել, որ Վրաստանի ներքին գործերի նախարարի այցն ու դրա շրջանակներում Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հայ գործընկերների հետ նրա հանդիպումներն օգտակար և արդյունավետ կլինեն՝ խորացնելով այդ ոլորտներում համագործակցությունը:

Հանդիպմանը Հայաստանի նախագահը և Վրաստանի ներքին գործերի նախարարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող խնդիրների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG