Մատչելիության հղումներ

Ծրագրվում է Քաշաթաղում նոր բնակավայր հիմնել


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյան
Լեռնային Ղարաբաղի Քաշաթաղի շրջանում ծրագրվում է հիմնադրել քաղաքատիպ բնակավայր` իր բոլոր ենթակառուցվածքներով:

Երեկ Քաշաթաղում անցկացվեց խորհրդակցություն` ԼՂ նախագահ Բակո Սահակյանը մասնակցությամբ:

Իր ելույթում Սահակյանը նշել է, որ այդ տարածքներն «ունեն բոլոր նախադրյալները ամբողջ հանրապետության տնտեսության առաջընթացի շարժիչ ուժը դառնալու համար». - «Ես խորապես համոզված եմ, որ թե' մեր երկրի անվտանգության, թե' տնտեսության զարգացման, մեր գիտության, մշակութային կյանքի, մարզաշխարհի, հասարակական կյանքի ձեւավորման աղբյուրը գտնվում է այստեղ»:

Քաշաթաղի շրջանը, որը տարածքով ամենամեծն է Լեռնային Ղարաբաղում, ունի շուրջ 8 հազար բնակիչ: Շրջանի զարգացման մասին տարիներ ի վեր խոսվում է, սակայն իրական պատկերը չի գոհացնում ո'չ Կառավարությանը, ո'չ էլ քաշաթաղցիներին:

ԼՂ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցության ժամանակ ասաց. - «Մենք երկու կարեւոր խնդիր ենք լուծում` իրականացնելով այս ծրագիրը: Առաջինը` որ մենք տեր ենք այս տարածքներին, տարածքների յուրացումով մենք պատասխան ենք տալիս քաղաքական հարցին: Երկրորդը, տարածքները օգտագործում ենք մեր պարենային, ընդհանրապես տնտեսական խնդիրը լուծելու ուղղությամբ»:

«Այո, այսօր անհրաժեշտություն կա այստեղ ունենալ ոչ թե 10-15 ընտանիքների համար ստեղծված բնակատեղ, այլ ունենալ նորմալ բնակավայր», - նշեց ԼՂ վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG