Մատչելիության հղումներ

Վրաստանում գաղտնարանների գործով 9 մարդ է ձերբակալվել


Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլի, արխիվ
Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Գարիբաշվիլի, արխիվ
Վրաստանի արեւմուտքում հայտնաբերված` զենք-զինամթերք, թմրանյութեր եւ մարդկանց խոշտանգումների, նվաստացումների եւ բռնաբարությունների տեսագրություններ պարունակող գաղտնարանների կապակցությամբ ձերբակալվել է 9 մարդ:

Ինչպես երկրում հավատարմագրված դիվանագետների հետ հանդիպումից հետո հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին, ձերբակալվածներից մեկը պաշտպանության նախարարության ներկայիս, եւս երկուսը` ոստիկանության նախկին աշխատակիցներ են: Ըստ նախարարի` ձերբակալվածների թվում է նաեւ մարդկանց բռնաբարած անձը:

Գարիբաշվիլին հայտնել է նաեւ, որ գաղտնարաններում եղել է նաեւ ձերբակալման ենթակա անձանց ցուցակ:

Նախարարի խոսքերով` անհրաժեշտ է պատժել այդ գաղտնարանների գոյության համար պատասխանատու անձանց, եւ հասարակությունը պետք է ստանա այն հարցի պատասխանը, թե ով էր կանգնած այդ ամենի ետեւում:

Հայտնաբերված զենքը, ըստ Գարիբաշվիլիի, չի պատկանել ո՛չ պաշտպանության, ո՛չ ներքին գործերի նախարարություններին, այն հաշվառված չի եղել: Մարդկանց խոշտանգել են, որպեսզի նրանք խոստովանեն ծանր հանցագործություններ, ընդ որում` նրանցից մեկը առհասարակ դատված չէր եւ բանտում չի եղել:

«Մենք համարում ենք, որ դա համակարգային խնդիր էր: Կար այդպիսի քաղաքականություն, եւ դա նախկին իշխանության, նախկին ռեժիմի խնդիրն էր», - հայտարարել է նախարարը` հիշեցնելով, որ այդ ժամանակ ներքին գործերի նախարարը Վանո Մերաբիշվիլին էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG