Մատչելիության հղումներ

Էրդողանի աջակիցները համերաշխության ցույց են ծրագրում


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության աջակիցներն այսօր մտադիր են ցույց անցկացնել Ստամբուլում։

Նախօրեին ոստիկանները արցքունքաբեր գազի եւ ջրաշիթերի կիրառմամբ հարյուրավոր ցուցարարների արտաքսել են Թաքսիմ հրապարակին հարող Գեզի զբոսայգուց։

Ստամբուլի քաղաքապետի փոխանցմամբ, գործողության ընթացքում վնասվածք է ստացել 44 ցուցարար, մինչդեռ, ցույցի կազմակերպիչների պնդմամբ, վիրավորների թիվը մի քանի հարյուր է։

Թուրքիայում երկու շաբաթ շարունակ տեղի են ունենում հակակառավարական ցույցեր։ Բողոքի ակցիաներ են կազմակերպվել ոչ միայն երկրի ամենախոշոր քաղաք Ստամբուլում, այլեւ մայրաքաղաք Անկարայում եւ մի շարք ավաններում։

Ցույցերի առիթ է դարձել Գեզի այգու տարածքում շինարարություն իրականացնելու վիճահարույց ծրագիրը։ Այն, ըստ Էրդողանի, կսառեցվի, եւ խնդիրը կլուծվի հանրաքվեի եղանակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG