Մատչելիության հղումներ

Չնայած Էրդողանի զիջումներին՝ ցուցարարները հրաժարվում են հեռանալ


Ստամբուլի Գեզի այգու ցուցարարները կրկին հրաժարվել են հեռանալ հակակառավարական ցույցերի առիթ դարձած տարածքից, չնայած երկրի վարչապետը խոստացել է կասեցնել այգու կառուցապատման հակասական ծրագիրը։

Ուրբաթ օրը Ռեջեփ Թայիփ էրդողանը կոչ արեց ցուցարարներին հեռանալ այգուց, վստահեցնելով, որ կառավարությունը կասեցրել է այգում ծառահատումներ իրականացնելու եւ շինարարություն սկսելու ծրագիրը։

Այսօր տարածած հաղորդագրությունում ցուցարարները ասել են, որ մերժում են վարչապետի առաջարկը՝ «հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը եւ անարդարությունները»։

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ է կիրառել գիշերվա ընթացքում խորհրդարանի մոտ բարիկադավորված ցուցարարների դեմ։

Թուրքիայում հակակառավարական ցույցերը շարունակվում են արդեն երկու շաբաթ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG