Մատչելիության հղումներ

Բաքվում կմեկնարկի Ալիեւի դեմ մահափորձ ծրագրելու մեջ մեղադրվողների դատը


Հուլիսի 2-ին Բաքվում սկսվելու է 23 ամբաստանյալների դատավարությունը: Նրանք մեղադրվում են 2012 թվականին տեղի ունեցած «Եվրատեսիլ» հեռուստամրցույթի օրերին Ադրբեջանի մայրաքաղաքում ահաբեկչական մի շարք գործողություններ, այդ թվում` նախագահ Իլհամ Ալիեւի սպանությունը ծրագրելու մեջ։

Այդ գործով ընդհանուր առմամբ ձերբակալվել է ավելի քան 40 մարդ։ 7 ամբաստանյալ արդեն դատապարտվել է 12-14 տարվա ազատազրկման։ Ըստ ադրբեջանցի քննիչների` ահաբեկչական խմբավորումը կապ ունի հարեւան Իրանի հետ։ Խմբավորման պարագլուխն, ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունների, սպանվել է «Եվրատեսիլ» հեռուստամրցույթի մեկնարկի նախօրեին` կասկածյալների ձերբակալության գործողության ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG